ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես շատ ակտիվ եմ եղել, Google-ով խփե՛ք, կբերի»:

Արամ Հարությունյան news.am

Ինչպիսի՜ ձեռքբերում. 2003թ. սկսած պարբերաբար առաջադրվելով որպես նախագահի թեկնածու՝ Արամ Հարությունյանը հասել է նրան, որ արդեն Google-ով «խփելիս» իր անունը բերում է: Իսկ շարքային քաղաքացին դա անում է հաշվված րոպեների ընթացքում. «Ֆեյսբուք»-ում իր էջն է գրանցում, եւ արդեն Google-ով «խփելիս» անունը կբերի: Այս տրամաբանությամբ ֆեյսբուքյան բոլոր օգտատերերն ակտիվ գործիչներ են եւ պոտենցիալ նախագահի թեկնածուներ: Իսկ այդ դեպքում ո՞վ է լինելու ընտրողը: Եվ, ի վերջո, Google-ով եթե Գալուստ Սահակյանի անունն էլ «խփես», կբերի, բայց դա չի նշանակում, թե պետք է վերցնենք եւ Սահակյանին նախագահ ընտրենք:




Լրահոս