ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՊԻԿԸ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ
«Իրանը հաջողությամբ տիեզերք է ուղարկել հրթիռ-ավիակիրը, որում կապիկ է եղել»,-գրում է BBC-ն: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ սարքը հաջողությամբ վերադարձել է Երկիր` առանց վնասվածքների, հրթիռը բարձրացել է 120 կիլոմետր եւ ապահով հետ վերադարձել: Հրթիռի արձակումը նվիրված է եղել Իրանի հեղափոխության 34-րդ տարեդարձին: Իրանն իր տիեզերական հետազոտության շրջանակներում մտադիր է մարդ ուղարկել տիեզերք: Նախքան կապիկ ուղարկելը 2010-ին Իրանը տիեզերք էր ուղարկել մուկ, կրիա եւ ճիճու:

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Ստամբուլի ոստիկանությունը փողոցային մի թմրավաճառի ձերբակալելուց եւ հարցաքննելուց հետո սկսել է հետեւել հայտնի երգիչների, դերասանների եւ բացահայտել նրանց ներգրավվածությունը թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության մեջ: Ընդհանուր առմամբ ոստիկանությունը ձերբակալել է մոտ 30 մարդու, որոնց թվում են` «Միսս Թուրքիա-2011»-ի երկրորդ տեղը զբաղեցրած գեղեցկուհին, երկրում մեծ ճանաչում ունեցող երգիչներ եւ դերասաններ:

100 ԿԱՏՈՒ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ
Նյու Յորքում մի մարդ բողոքել է ոստիկանությանը, որ հարեւանուհու տնից շատ տհաճ հոտ է գալիս: Ոստիկանները մեղադրվող կնոջ տանը հայտնաբերել են մոտ 100 կատու: Եւս  67 սատկած կատու է հայտնաբերվել, որոնք հանվել են տնից, իսկ ողջ կատուներին անտուն կենդանիների ապաստարան են ուղարկել: Տեղեկությունների համաձայն` կինը հոգեկան խանգարում ունի:

ՄԱՀԱՑԵԼ Է
Գողական աշխարհը Դեդ Հասանից եւ Աստամուր Գուլիայից հետո կրեց եւս մեկ նշանակալից կորուստ: Մոսկվայի կլինիկաներից մեկում կյանքի 57-րդ տարում մահացել է քութայիսցի ազդեցիկ օրենքով գող Թեյմուրազ Սինաթաշվիլին, որը քրեական շրջանակներում առավել հայտնի է Մաֆիա կամ Քութայիսցի Մերաբ մականունով: Նա Քութայիսի գողական ընտանիքի գաղափարախոսներից մեկն էր:

ՀԱՐՁԱԿՎԵԼ Է
«Շոտլանդիայում բուն հարձակվել է 58-ամյա տղամարդու վրա, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց»,-հայտնում է The Daily Telegraph-ը:  Տուժածը պատմել է,  որ մոտ 60 սմ երկարությամբ գիշատիչ թռչունն իրեն տապալել է գետնին, հարձակվել ծոծրակի վրա եւ կտցահարել: Բարեբախտաբար, վերքը շատ խորը չի եղել: Մասնագետները տարօրինակ են համարել բուի նման վարքագիծը` նշելով, որ նրանք մարդկանց վրա չեն հարձակվում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս