ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե հաճախորդը բանկում հաշիվ ունի ԱՄՆ դոլարով, բայց ստանում է 20 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումար եվրոյով, այդ դեպքում ինչպե՞ս պետք է լրացվի հաշվետվական ձեւը:

Արթուր Հակոբյան (28 տարեկան, մենեջեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Այն դեպքում, երբ ԱՄՆ դոլարով հաշիվ ունեցող հաճախորդի անունով ստացվում է 20 միլիոն ՀՀ դրամը գերազանցող գումար եվրոյով, իսկ հաճախորդը տվյալ բանկում չունի եվրոյով հաշիվ, եւ ստացված գումարը հաճախորդի եւ բանկի միջեւ առկա համաձայնության, պայմանագրի հիման վրա կամ գործարար շրջանառության սովորույթի համաձայն փոխարկվելու է, Ֆինանսական դիտարկումների կենտրոն պետք է ներկայացվի երկու հաշվետվություն: Առաջին հաշվետվությունը պետք է ներկայացվի բանկային հաշվով ստացման վերաբերյալ՝ «Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը» դաշտում նշելով այն տարանցիկ հաշվի համարը, որին մուտքագրվել է ստացված եվրոն: Երկրորդ հաշվետվությունը պետք է ներկայացվի արտարժույթի փոխարկման վերաբերյալ՝ «Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը» դաշտում նշելով այն դոլարային հաշվի համարը, որին փոխարկումից հետո մուտքագրվում է գումարը:

ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չգիտես ինչու, բանկերում սիրում են բոլոր գործընթացները բարդացնել, լրացուցիչ դժվարություններ ստեղծել, էլ չենք խոսում մշտական հերթերի եւ ժամանակի կորուստի մասին:




Լրահոս