Բնակարաններից մեկում գազի արտահոսքից հրդեհ էր բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 33 շենքի 8-րդ հարկում 3 կգ-անոց գազի բալոնից առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որի հետևանքով շենքի մուտքում այրվել է մոտ 1.5 գմ էլ.մալուխ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.51-ին, մարվել` 10.55-ին:




Լրահոս