Հայրիկյանի երկու ուսագոտիները վնասված են (լրացվում է)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ” օրաթերթի թղթակիցը Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից հայտնում է, որ ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Ընդամենը րոպեներ առաջ Հայրիկյանին դուրս են բերել վերակենդանացման բաժանմունքից: Թե որտեղ են տարել, լրագրողներին չի հաջողվում պարզել: Նախնական տեղեկություններով, ԱԺՄ առաջնորդի երկու ուսագոտիները վնասված են: Բոլորին արգելված է տեսնել նրան: Միայն ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է ներսում՝ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի ուղեկցությամբ: Քիչ առաջ նրանց միացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ,ՀՀ Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, Էդուարդ Շարմազանովը, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհանիսյանը, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը, “ցեղակրոն” կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, Դավիթ Շահնազարյանը:

Հիշեցնենք, որ տուն մտնելիս անհայտ անձը կրակել էր ԱԻՄ նախագահի ուղղությամբ: ՀՀ ոստիկանությունը կրակոցի մասին ահազանգը ստացել է ժամը 23:30-ին: Այս պահին դեպքի վայրում օպերատիվ աշխատանքներ է իրականացնում ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: 
Լրացում. Գ. Լուսավորիչ բժշկական կենտրոնում գտնվող  Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այա քայլը ուղղված է մեր պետության դեմ:
Իսկ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչիկ Քոքոբելյանը հայտարարել է, թե սա քաղաքական ենթատեքստ ունի:




Լրահոս