Բաթումիում բողոքում են ընդդեմ Միխայիլ Շուֆուտինսկիի համերգի անցկացման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաթումիում  ընդդեմ Միխայիլ Շուֆուտինսկիի համերգի անցկացման բողոքի ցույց է անցկացվում: Ռուս երգչի ժամանման դեմ են հանդես գալիս հասարակական կազմակերպություններն ու «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները, հայտնում է Грузия-online-ը:

Նրանց խոսքերով՝ Ռուսաստանի կողմից վրացական հողերի օկուպացման ֆոնին անընդունելի է ռուս երգիչների համերգների անցկացումը:

Ակցիայի մասնակիցները հայտարարում է այդ համերգի համար ոչ միայն կազմակերպիչների, այլ նաև Բաթումիի քաղաքապետարանի պատասխանատվությունը:




Լրահոս