«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ արաբ ինչ-որ շեյխի պատկանող ընկերությունը Տավուշի մարզի սարերում հանքավայր է որոնում: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ «ՌԱԿ Միներալզ Ընդ Մեթալզ Ինվեսթմենթս Արմենիա» ՍՊԸ-ն մարզի Աղստաֆինկա սարամասում (այժմյան անվանումը` «Պաղ ջուր») երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում: Այդ ընկերությունը 2010թ. օգոստոսին Տավուշի մարզպետարանի հետ պետական սեփականություն հանդիսացող 2832 քառակուսի մետր հեռագնա արոտավայրերի սերվիտուտի պայմանագիր է կնքել, որը ուժի մեջ է մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը: Սերվիտուտի հորատման աշխատանքները չեն խանգարի, որ մարզի անասնապահներն այդ տարածքում անասուններ արածեցնեն: Ի դեպ, Երեւանում գրանցված այս ընկերությունը 2009 թվականի հաշվետու արդյունքներով հայտարարագրել է 78 միլիոն 278 հազար դրամի վնաս: Թե ո՞վ է կանգնած ընկերության թիկունքում, առայժմ մեզ պարզել չհաջողվեց:
ՀԱՆՔԱՎԱՅՐ ԵՆ ՈՐՈՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ