Դադաևը պատմել է, որ 500 հազար ռուբլու չափով կանխավճար է ստացել Նեմցովի սպանության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հյուսիս» գումարտակի նախկին զինծառայող Զաուր Դադաևը հարցաքննության ժամանակ պատմել է, որ «պատվիրատուներն» իրեն 500 հազար ռուբլու չափով կանխավճար են տվել ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեցովի սպանության համար: Այս մասին գրում է Росбалт-ը` հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Ինչպես կասկածում են ՌԴ ՔԿ-ում` ձերբակալման ժամանակ Դադաևի մոտ այդ գումարից 100 հազար ռուբլի է եղել: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Դադաևի ցուցմունքները նկարահանվել են: Կասկածյալը պատմել է, որ Ռուսիկը Նեմցովի սպանության համար 15 մլն ռուբլի է խոստացել` 5 մլն ռուբլի յուրաքանչյուրին:

Հավելենք, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 28-ին Մեծ Մոսկվորեցկի կամրջի վրա:




Լրահոս