Փոխհատուցվելու են սիրիահայերի բնակարանային վարձավճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի հանդիպումը Հայաստանում Տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Սիմոնյանի հետ, սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ քննարկվել են հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի մարզերում վարձակալությամբ բնակվող սիիրահայերի բնակարանային վարձավճարների փոխհատուցման հարցը: Հայաստանի մարզերում բնակվող 11 սիրիահայ ընտանիքներ աջակցություն ստանալու նպատակով դիմել էին ՀՀ սփյուռքի նախարարություն:
Ֆելիքս Սիմոնյանը նշել է, որ հիմնադրամի կողմից տրամադրվող օգնության չափը կազմում է 5 մլն ՀՀ դրամ: Փոխհատուցվելու են սիրիահայ այդ ընտանիքների դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամիսների բնակարանային վարձավճարները: Նա հավաստիացրեց, որ  վարձավճարների փոխանցումը կկատարվի առաջիկա 4-5 օրերի ընթացքում եւ, որ  հիմնադրամի կողմից աջակցությունը շարունակական բնույթ է կրելու:
Խորհրդակցության ժամանակ հիմնադրամի տնօրենին փոխանցվել են սիրիահայերի բանկային հաշվեհամարները:




Լրահոս