Իլհամ Ալիևի նստավայրի դիմաց կինն ինքնահրկիզման փորձ է արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահի  նստավայր ընդունելության եկած կանանցից մեկն իր վրա բենզին է լցրել ու փորձել ինքնահրկիզվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի մամլո ծառայությունից:

Նրա կողքին գտնվողներին հաջողվել է կանխել ինքնասպանությունը: Ականատեսների խոսքերով՝ կինը փորձել է բողոքել դատարանի անարդար որոշման դեմ, սակայն չի կարողացել իր բողոքը հասցնել համապատասխան մարմիններին: Հենց դա էլ դրդել է նրան գնալ նման հուսահատ քայլի:

Գիտակցությունը կորցրած կնոջը տեղափոխել են շտապօգնության մեքենայով:




Լրահոս