Ջրասույզները օգոստոսի 15-ին հայնաբերել են խորտակված Ми-8 ուղղաթիռի սև արկղերը, հայտնում է РИА Новости-ն:
«Սև արկղերը հայտնաբերվել են, նրանք գտնվում են իրենց տեղերում: Հաշվի առնելով տեխնիկական դժվարությունները` նրանց ապամոնտաժումը պլանավորվում է անցկացնել երեքշաբթի առավոտյան` ջրից ուղղաթիռի կմախքի դուրսբերումից հետո»,-հայտնել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ «Արևելք» ավիաընկերությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը խորտակվել էր Ախոտի ծովում Խաբարովսկի շրջանի Օնչագան մարզում: Ուղղաթիռում 13 ուղևոր է գտնվել, ինչպես նաև անձնակազմի 3 անդամ: Վերջին տվյալների համաձայն` 11 մարդ փրկվել է, 5 զոհի մարմինները դուրս են բերվել խորտակված ուղղաթիռից: