
«Պարմա»-ից «Սամպդորիա» տեղափոխված Անտոնիո Կասանոն «Լիվերպուլ»-ի հարձակվող Մարիո Բալոտելիին խորհուրդ է տվել տեղափոխվել «Սամպու», հայտնում է Gazzetta dello Sport-ը:
Լրատվամիջոցի տեղեկություններով, Կասանոն Բալոտելիին հետևյալ բովանդակությամբ տեքստային հաղորդագրություն է ուղարկել. «Մարիո, տեղափոխվիր «Սամպդորիա», դու չես զղջա այդ մասին: Մենք մեծ արդյունքներ կգրանցենք միասին»:
Սակայն ընդգծվում է, որ Բալոտելիի տեղափոխությունը դժվար կլինի իրականացնել, քանի որ հարձակվողը պահանջում է 6 մլն եվրո աշխատավարձ, որը «Սամպդորիա»-ն չի կարող իրեն թույլ տալ: