Տավուշում բոտուլիզմի դեպք է գրանցվել. կա 4 տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզում այսօր արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչները հունվարի 30-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղ:
Փետրվարի 1-ին հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության: Հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է:
 




Լրահոս