Ժերար Դեպարդյեն սպառնում է Ուկրաինայի ազգային անվտանգությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն հայտնվել է արվեստի գործիչների «սև ցուցակում»: Նրան արգելված է մուտքը Ուկրաինայի տարածք: Բացի այդ, Ուկրաինայի հեռուստատեսությամբ և կինոթատրոններում արգելել են նրա մասնակցությամբ ֆիլմերը, իսկ նրա անունը դարձել է ԶԼՄ-ներում «նոն գրատա», հայտնում է ֆրանսիական Ouest-France պարբերականը:

Տվյալ ցուցակը կազմվել է Ուկրաինայի մշակույթի նախարարության կողմից և չնայած ցուցակում հիմնականում ռուս դերասաններ են ընդգրկված`այն մշտապես համալրվում է նոր ազգանուններով: Ֆրանսիացի դերասանը հայտնվել է այդ ցուցակում «Ռուսաստանի, ինչպես նաև Ուկրաինայի հանդեպ սիրո, ռուս նախագահ Պուտինին աջակցելու համար:

Հիշեցնենք, որ  2013թ.-ի սկզբից Դեպարդյեն համարվում է ՌԴ քաղաքացի, իսկ անձնագիրը շնորհել է նրան անձամբ նախագահը:




Լրահոս