ԽԱՉԻԿԻ ՊԱՇՏՊԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի եւ միջազգային համագործակցության վարչության պետ Արսեն Բաբայանը երեկ՝ ողջ օրվա ընթացքում, զբաղված է եղել մեկ «հույժ կարեւոր» գործով. սոցիալական կայքերով ու հեռախոսազանգերով ապատեղեկատվություն է տարածել «Ժողովուրդ» օրաթերթի` այսօր անցկացվելիք ակցիայի վերաբերյալ: Ավելին, երեկ տեղեկություններ ենք ստացել, որ նա հորդորել է լրագրողներին ու հասարակական-քաղաքական գործիչներին չմասնակցել մեր այսօրվա միջոցառմանը:Կարելի է արձանագրել, որ Ա. Բաբայանը ստանձնել է «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց ներկայացրած Ձվերի Խաչիկի՝ Խաչիկ Խաչատրյանի փաստաբանի ու պաշտպանի անշնորհակալ դերը՝ ձեռքի հետ էլ իրեն իրավունք վերապահելով ազդել մարդկանց վրա, որպեսզի վերջիններս չիրականացնեն սահմանադրական իրենց իրավունքները: Սակայն, ի հեճուկս Արսենի, այսօրվա բողոքի երթը, այնուամենայնիվ, տեղի կունենա, եւ վստահ ենք՝ կլինի բավական մարդաշատ:




Լրահոս