«Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունը պատահական չէր». Ստյոպա Սաֆարյանը ողջունում է Անդրանիկ Նիկողոսյանի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Պատգամավորն այս նախագծով առաջարկում է քրեական պատասխնատվության դրույթ սահմանել Հայաստանի ինքնիշխանութան և տարածքային ամբողջականության դեմ կոչերի համար:

Հավելենք, որ Էդմոն Մարուքյանի այս նախագիծն առաջացել է Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունից հետո, որում Հայաստանը Ռուսաստանին միացնելու կոչերով էր հանդես եկել, ինչն առաջացրել էր շատ մարդկանց, այդ թվում` Էդմոն Մարուքյանի զայրույթը: Վերջինս ԱԺ նախագահին նամակ էր ուղարկել և կոչ արել Նիկողոսյանին զրկել մեդալից, սակայն և ԱԺ-ն, և մյուս գերատեսչություններն այդպես չվարվեցին:

Armlur.am-ի հետ  զրույցում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ողջունում է նախաձեռնությունը և տեսնում դրա անհրաժեշտությունը: «Կարծում եմ, որ այնքան լուրջ չէ Անդրանիկ Նիկողոսյանի անձը, որքան լուրջ են նրա հովանավորները և որքան լուրջ է նրա արած հայտարարությունը: Ինքն անշուշտ Հայաստանի քաղաքական դաշտում գոյություն չունեցող մեկն է, բայց իր հայտարարությունը պատահականությունների շարքից չէր»,-ասաց Սաֆարյանը:

Վերջինս հավելեց՝ «Մարդիկ ՀՀ Սահմանադրությունը չեն կարդում, չեն հասկանում, որ հայտարարություններ կան, որոնք կարծիքի տակ սղացնել հնարավոր չէ: Ես կարծում եմ՝ այս նախագծի անհրաժետությունը ակնհայտ է»:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Անդրանիկ Նիկողոսյանը չխորշեց ԵՏՄ անդամակցության ուղղությամբ իր սև գործն անել: Նրա կարծիքով, լավ օրից չէ, որ առաջացրել են օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն: Որպեսզի նրանք ամենայն խստությամբ բախվեն օրենքին և հասկանան, որ դա օրենսդրությամբ պատժելի արարք է, բնականաբար, կարծում եմ այդպիսի  օրենքի նախագիծն անհրաժեշտություն է այլևս»,-եզրափակեց նա:




Լրահոս