ԳՑԵԼ ԵՆ ՁՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ոստիկանությունում հունվարի 26-ին հաղորդում է ստացվել, որ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի «Սրաթանց ձոր» կոչվող տեղամասում հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Արթուր Մկրտչյան փողոցի թիվ 3 շենքի 1 բնակարանի բնակիչ 35-ամյա Արման Հմայակի Ադամյանի դին: ԼՂՀ ոստիկանությունը պարզել է, որ հունվարի 24-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Ճարտար գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Ա. Ադամյանի եւ նշված գյուղի բնակիչներ` 1969թ. ծնված Կ. Ս.-ի ու 1965թ. ծնված Լ. Խ.-ի միջեւ, որի ընթացքում վերջիններս ձեռքով, ոտքով ու տեղում վերցրած այլ առարկաներով հարվածներ են հասցրել Ա. Ադամյանին եւ նրա անշարժացած մարմինը գցել ձորը, ինչի հետեւանքով վերջինս մահացել է:




Լրահոս