Այսօր Օնորե դը Բալզակի մահվան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի մահվան օրն է: Նա ծնվել է Տուր քաղաքում հարուստ գյուղացու ընտանիքում։ Հայրը պատրաստում էր որդուն փաստաբանական կարիերայի։ 1807-13թթ. Բալզակը սովորել է Վանդոմի դպրոցում, 1816-19թթ.` Փարիզի իրավագիտական դպրոցում, միաժամանակ աշխատելով նոտարի մոտ գրագիր։ Սակայն հետագայում թողնում է զբաղմունքը` նվիրելով իրեն գրականությանը։

1823 թ-ից սկսում է հրապարակվել, 1825-28թթ. զբաղվել է հրատարակչական գործունեությամբ, սակայն անհաջող։

1829թ. լույս է տեսնում Բալզակի անունով ստորագրված առաջին գիրքը՝ «Շուաններ» (Les Chouans) պատմական վեպը։ Բալզակի հաջորդ ստեղծագործություններն են՝ «Մասնավոր կյանքի դրվագներ» (Scènes de la vie privée, 1830), «Երկարակեցության ըմպելիքը» (L’Élixir de longue vie, 1830–1831); «Գոբսեկ» վիպակը (Gobseck, 1830), որոնք մեծ հաջողություն ունեցան ընթերցողների և քննադատների մոտ։ 1831թ. Բալզակը հրատարակում է «Շագրենի կաշին» փիլիսոփայական վեպը և սկսում աշխատել «Երեսնամյա կինը»(La femme de trente ans) վեպի վրա։ «Չարաճճի պատմվածքներ» շարքում (Contes drolatiques, 1832 – 1837) Բալզակը հեգնալից ընդօրինակում է Վերածննդի պատմվածքների ոճը։ Մասամբ ինքնակենսագրական «Լուի Լամբեր» (Louis Lambert, 1832) և հատկապես «Սերաֆիտա» (Séraphîta, 1835) վեպերում արտացոլվել է Բալզակի հետաքրքրությունը Սվեդենբորգի և Մեն-Մարտենի միստիկական կոնցեպցիաներով։

Բալզակը հայտնի էր իր բացառիկ աշխատասիրությամբ. նա ստեղծագործում էր գրասեղանի առջև օրը 15-16 ժամ՝ յուրաքանչյուր տարի հրատարակելով երեքից վեց գիրք։




Լրահոս