Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհում երթևեկության սահմանափակումներ են մտցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու Վրաստանը իրար միացնող Դարիալի կիրճում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի մասով երթևեկությունը օգոստոսի 18-30-ին կսահմանափակվի: Այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային ու ենթակառուցվածքների տարածաշրջանային զարգացման մայրուղիների վարչությունը:

Երթևեկության սահմանափակումների մասին որոշումն ընդունվել է ուժեղ տեղումների մասին օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա: Վարչության հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսիի ժամանակով ժամը 00:00-ից մինչ 05:30 Դարիալի կիրճում արգելվում է ցանկացած տրանսպորտային տեսակների երթևեկությունը:

Մարդատար մեքենաների երթևեկության արգելքը կմտցվի 20:30-ից, իսկ 00:00 ուժի մեջ կմտնի կցասայլակներով տրանսպորտային միջոցների ու 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը:




Լրահոս