15 հայ ձյուդոիստներ Թբիլիսիից վերադարձան առանց մեդալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թբիլիսիում ընթացող ձյուդոյի Եվրոպայի բաց առաջնության վերջին օրը Հայաստանը ներկայացրեցին 6 մարզիկներ, որոնցից և ոչ մեկը մեդալ չնվաճեց:
81 կգ քաշային կարգում առաջին մենամարտում հաղթանակելուց հետո Մհեր Կարապետյանը և Անդրանիկ Չափարյանը երկրորդում պարտություն կրեցին: 90 կգ քաշայինների պայքարում առաջին իսկ մրցամարտում պարտություն կրեց Ռաֆայել Դավթյանը, իսկ Կարեն Ջանոյանը երկու մենամարտ հաղթելուց հետո զիջեց վրացի մարզիկին:
100 կգ քաշային կարգում Հակոբ Առաքելյանը առաջին մենամարտում հաղթանակեց, իսկ երկրորդում պարտվեց ռուսաստանցի մարզիկին:
100+ քաշայինների պայքարում Ազատ Աբրահամյանը նույնպես պարտություն կրեց, տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: Այսպիսով Հայաստանի 15 ձյուդոիստներ վերադարձան առանց մեդալի:




Լրահոս