Վերելակի հորանն ընկած քաղաքացին մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 3-ին՝ ժամը 15.38-ին ահազանգ է ստացվել, որ “Անուշ” գործարանի վերելակի հորանում մարդ է ընկել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Գագիկ Նազարյանը (ծնվ.1956 թ.) 5-րդ հարկից ընկել է առաջին հարկում կանգնած վերելակի տանիքին: Ժամը 15.53-ին փրկարարները տուժածին դուրս են բերել վերելակի հորանից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Տուժածը տեղափոխվել է ,Մալաթիաե ԲԿ, որտեղ 16.40-ի սահմաններում մահացել է:




Լրահոս