Բրիտանական The Telegraph պարբերականը կազմել է երաժշտության պատմության մեջ լավագույն փոփ երգչուհիների վարկանիշային աղյուսակը:
Առաջին հորիզոնականում է հայտնվել երգչուհի Մադոննան, ով, պարբերականի փորձագետների խոսքով, զգալի ներդրում է կատարել ոչ միայն երաժշտական աշխարհի, այլև ժամանակակից մշակույթի զարգացման հարցում:
Երկրորդ տեղում է Թինա Թյորները, ում արվեստը, The Telegraph-ի կարծիքով, նպաստել է այնպիսի ժամանակակից աստղերի ի հայտ գալուն, ինչպիսիք են Ռիհաննա և Բեյոնսեն:
Երրորդ տեղում է Քեյթ Բուշը:
Առաջին տասնյակում են հայտնվել նաև Դեբբի Հարրին, ABBA-ն, Արետա Ֆրանկլինը, Էմի Ուայնհաուզը, Բեյոնսեն, Ադելը և Պատտի Սմիթը: