Մադոննան հետաձգել է իր համաշխարհային շրջագայությունը՝ հոսպիտալացման պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ն հայտնում է, որ համաշխարհային փոփ երգչուհի Մադոննան հետաձգել է իր համաշխարհային շրջագայությունն այն ժամանակ, երբ նրան տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Երգչուհին պետք է սկսեր իր շրջագայությունը Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում հոկտեմբերի 14-ին, սակայն իր մենեջերն ասել է, որ երգչուհու մոտ լուրջ բակտերիալ վարակ է զարգացրել շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, և արդյունքում բոլոր պարտավորությունները պետք է դադարեցվեն:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին նրա ավագ եղբայրը մահացել է 66 տարեկան հասակում՝ ալկոհոլիզմի և անօթևանության դեմ պայքարելուց հետո:

Ինեսա Սուքիասյան




Լրահոս