ԱՅՍՕՐ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որ նշվում է 2005 -ից:Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել այս գլոբալ խնդրի վրա, հիշեցնել, թե որքան վտանգավոր և տարածված են ուռուցքային հիվանդությունները:  Քաղցկեղը 21-րդ դարում բժշկությանը եւ մարդկությանը նետված լուրջ մարտահրավեր է: Այն ողջ աշխարհում մահվան առաջին պատճառներից մեկն է: Երկիր մոլորակի վրա ամեն օր քաղցկեղից 160 հազար մարդ է մահանում:  Մասնագետները հայտնում են, որ մեր օրերում հայտնի են քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառները, և դրանք հնարավորություն է տալիս կանխելու նոր դեպքերի գրեթե մեկ երրորդը: Վաղ շրջանում ուռուցքի հայտնաբերման դեպքում բուժումը հնարավոր է:




Լրահոս