Սևանում փրկել են խեղդվող քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին, ժամը 01.50-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի ափամերձ տարածքում` հին պոմպակայանի մոտ, քաղաքացի է խեղդվում. անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Հատուկ ջրափրկարարական ջոկատից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1984 թ. ծնված Ն. Գ.-ին, ով տեղափոխվել է Սևանի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս