Նժդեհի կերպարն ամբողջովին պղծված է, խարիզման՝ հավասար զրոյի. (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնության անդամները այցելել են կինոթատրոն և դիտել ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի “Գարեգին Նժդեհ” ֆիլմը: Հերիք չէ, որ Ցեղակրոնությունը հայի շուրթերով “ֆաշիզմ” է անվանվում, ֆիլմի ողջ առաջին մասում մեծ սպարապետը ներկայացված է որպես կնամոլ, իսկ երկրորդ մասում՝ առավել բեթար՝ տարրական ղզիկ: ՊԱԿ-ի աշխատակից Վարդան Մելքումովը իր հարցազրույցներում բազմիցս պատմել է, որ Մոնումենտի բարձունքից Երևանը տեսնելիս Նժդեհի լացը արժանապատիվ և զսպված էր: Ֆիլմում դրա հակապատկերն է. նա լացում է հիստերիկ կնոջ պես: Ժապավենում Նժդեհի կերպարն ամբողջովին պղծված է, խարիզման՝ հավասար զրոյի:
Ֆիլմում հնչում են մի քանի լեզուներ, այդ թվում՝ ռուսերեն: Չգիտես ինչու՝ մնացած լեզուները թարգմանվում են, իսկ ռուսերենը՝ ոչ: Հավանաբար, ֆիլմը նկարահանվել է միայն ռուսերեն իմացող հայերի համար: Ինչ լավ է, որ Նժդեհը չի իմանում այդ մասին:
Ի հակակշիռ Հրաչ Քեշիշյանի զզվելի կինոնկարի՝ “Չենք լռելու”-ն հարգելի հայրենակիցների դատին է ներկայացնում մեկ այլ ֆիլմ Գարեգին Նժդեհի մասին: Վավերագրական, “Ինչո՞ւ է աղմկում անցյալըե շարքից: Այստեղ մեծ զորավարի կերպարը պղծված չէ, ինչպես այն խայտառակությունում, որ այժմ ցուցադրվում է “Մոսկվա” և “Նաիրի” կինոթատրոններում:




Լրահոս