Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կարծում է, որ Օդեսայի կրիմինալ աշխարհի ներկայացուցիչները չեն համարձակվել սպանել նրան վախկոտության պատճառով: Այս մասին նա պատմել է «Новая газета»-ի հարցազրույցում:
«Թե ինչու չեն սպանում… Նրանք (օրենքով գողերը) վախկտոներ են: Պրոֆեսիոնալ հանցագործները որպես կանոն վախկոտ են լինում, և նրանց համակարգում ևս նման կոռուպցիա է»,-նշել է նա:«Գիտեք, վրաց խոշոր հովվապետներից մեկն ինձ ասել է. ինչպե՞ս կարող եք դուք վտարել օրենքով գողերին, նրանք այնքան են օգնել, այնքան են նվիրաբերում կատարել եկեղեցու համար… Օդեսայում ևս մեկ եկեղեցական խնդրել է մի պաշտոնյայի համար: Ես վաղուց եմ այդ պաշտոնյային հետևում և անմիջապես հեռացրեցի նրան»,-հավելել է Սաակաշվիլին:
Ընդ որում, նա նշել է Օդեսայի բնակչության 3 հիմնական հատկանիշները. «Երեք հատկանիշներ` տաղանդը, նախաձեռնողականությունը, անկեղծությունը: Մարդիկ մեծ ակնկալիքներ ունեն, ես նրանց հետ մշտապես հանդիպում եմ, բոլորին ձգտում եմ լսել: Անհնար էր հանդուրժել կոռուպցիան: Կոռուպցիայի դեմ պայքարը բավականին հեշտ է: Չգիտեմ, թե ով է ռուսներին ներշնչում դրա դեմ հաղթանակի անհնարինության մասին: Կարևոր է մի քանի ռեալ քայլ կատարել, և մարդիկ կհասկանան, որ ամեն ինչ փոխվել է», – հայտարարել է Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին: