Թանկարժեք մետաղներն էժանացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ֆինանսների նախարարության “Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան” գործակալության կողմից 04.02.13թ.-10.02.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
 Ոսկի. գնման գին` 20026.33 (-188.06), բացթողնման գին`21767.75 (-204.41),
Արծաթ` գնման գին`377.03 (-6.1), բացթողնման գին` 409.82 (-6.63),  
Պլատին` գնման գին`20202.14 (-34.68), բացթողնման գին`21958,85 (-37.69),  
Պալադիում` գնման  գին` 8954.63 (+293.99), բացթողնման գին` 9733.29 (+319.55):
Միջազգային շուկայում ոսկու գինն այսօր շարունակել է նվազել, քանի որ ներդրողների մոտ աճել է վստահությունը աշխարհի խոշոր տնտեսությունների հեռանկարների նկատմամբ: Նյու Յորքի Comex բորսայում ոսկին էժանացել է մոտ 7 դոլարով՝ մինչեւ 1664 դոլար 1 տրոյական ունցիայի (31,1 գրամ) համար:




Լրահոս