ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, պարզվում է, միմիայն մտածում է իր բիզնեսների ընդլայնման մասին: «Ժողովուրդ»-ին իր լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Բաղդասարյանն ՕԵԿ քվոտայով նշանակված նախարարներին հաճախ վատ դրության մեջ է դնում՝ ասելով, թե պետք է այնպես աշխատել, որ կուսակցության բիզնեսը զարգանա: Այլ կերպ ասած՝ Հայաստանում ընդունված ավանդույթի համաձայն՝ նախարար նշանակողը նրանցից «պլան» է պահանջում: Այնուամենայնիվ, փորձեցինք տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, սակայն վերջինս հայտարարեց, որ իրականում նման բան չկա. «Այդ տեղեկությունները, որոնք շրջանառվում են, ընդհանրապես իրականության հետ կապ չունեն, անհեթեթություն են: Ա. Բաղդասարյանը եւ ՕԵԿ-ն աշխատում են երկրի բարեփոխումների ու դրական գործունեության համար»:




Լրահոս