Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը հրավիրվել են Հայաստանի հավաքական՝ նախապատրաստվելու սերբերի և դանիացիների դեմ Եվրո-2016-ի ընտրական փուլի հանդիպումներին, տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը։
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի հավաքականը Սերբիային կհյուրընկալվի, իսկ երեք օր անց Երևանում կընդունի Դանիային։