ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Միգուցե ես բանկ եմ թալանել, հարուստ գործարարի եմ սպանել: Դա լրագրողի հարց չէ, դատական ատյանների հարց է: Հաջորդ ընտրություններին, երբ գամ վերընտրվելու, խոստանում եմ գալ հին, մաշված շորերով»:

Վարդան Սեդրակյան haynews.am

Եթե Վարդան Սեդրակյանը մինչ այսօր միայն էպոսագետ էր, ապա արդեն բանկ թալանող ու մարդասպան էլ դարձավ: Դատական ատյաններն էլ, փաստորեն, ըստ էպոսագետի, իրենով չեն հետաքրքրվում եւ այդ ամբողջ բեռը թողնում են լրագրողների վրա կամ էլ չեն հետաքրքրվում՝ տիեզերքից կամ էպոսագետի աստծուց վախենալով: Ի դեպ, տիեզերքի ու աստծո հետ կապված. ունենալով նման տիեզերական հովանավոր՝ իր ինչի՞ն կարող է պետք լինել բանկ թալանելը, գործարար սպանելը, եթե փողերը միանգամից տիեզերքից են գալիս:  Չէ՛, «լրիվ ոնց որ խառնում է» Վարդան Սեդրակյանը՝ մոլորության մեջ գցելով հանրությանը:




Լրահոս