Փոխհրաձգություն ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի արևմտյան Ռոչեսթեր քաղաքում փոխհրաձգության արդյունքում կա 2 զոհ և 5 վիրավոր, հայտնում է Associated Press-ը:

Գործակալության տվյալների համաձայն` դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը երեկոյան «Boys and Girls Club» հասարակական կազմակերպության շենքի մոտակայքում: Զոհերի ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ:

Դեպքի մանրամասները պարզվում են:




Լրահոս