Այսօր կեսօրին կհրապարակվի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը՝ դիմելո՞ւ է նա Սահմանադրական դատարան,
ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու համար, թե՝ ոչ: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Հայրիկյանը:
Նա ասել է, թե այժմ իր թիմը հետազոտություն է անցկացնում, պարզելու՝ իր դեմ կատարված մահափորձն ազդե՞լ է գործընթացների վրա, թե՝ ոչ, և որ իր որոշումը կախված է այդ հետազոտության արդյունքներից: Արդեն երեկոյան, երբ ,Հայկական ժամանակիե թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչպիսին են հետազոտության արդյունքները, և ինչ եզրակացության հանգեց Հայրիկյանը, վերջինս չի ցանկացել նշել: “Վաղը կասենք, հիմա ոչինչ չեմ կարող ասել”,- ասել է նախագահի թեկնածուն: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սակայն, ինչպես նաև առանձին քաղաքական գործիչներ, երեկ “ՀԺ” թղթակցի հետ զրույցներում վստահություն են հայտնել, թե ընտրություններն, այդուամենայնիվ չեն հետաձգվի: ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածու՝ էպոսագետ Վարդան Սեդրակյանն էլ թերթի թղթակցին հայտնել է, որ եթե Հայրիկյանր չդիմի ՍԴ, ապա՝ ինքն է դիմելու: