
“Հրապարակ”-ի տեղեկություններով, Պարույր Հայրիկյանին օրերս այցելած Ամենայն հայոց կաթողիկոսը ոչ միայն իր հայրապետական օրհնանքը բերելու և հիվանդին առողջություն մաղթելու նպատակ է հետապնդել, այլև քաղաքական. հորդորել նրան` անել ամեն ինչ, որպեսզի երկրում որևէ կերպ որևէ բան չխաթարվի: Ինչը կարելի է մեկնաբանել որպես ընտրությունները չհետաձգելու որոշում: