168 ժամ. Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ Քոքոբելյանին որպես մարդ բնորոշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Ագատ դեմոկրատներ” կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել Աժ “Ժառանգություն” խմբակցությունից: Աժ պատգամավորներ Քոքոբելյանը և Ալեքսանդր Արզումանյանը “Ժառանգություն” խմբակցության դե ֆակտո անդամ չէին դեռ 2012թ. սեպտեմբերից, սակայն ինչո՞ւ նա հենց այս օրերին որոշեց դե յուրե օրինականացնել այն, ինչ դե ֆակտո գոյություն ուներ արդեն մի քանի ամիս:
“168 ժամի” հետ զրույցում “Ժառանգության” գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը Քոքոբելյանի քայլը որակել է՝ իբրև հարված Րաֆֆի Հովհաննիսյանին. “Ուղղակի ինքը նախընտրեց դա անել ընտրությունների նախաշեմին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը թեկնածու է և բավականին հաջող է տանում նախընտրական իր քարոզարշավըե: Ըստ Սաֆարյանի՝ Քոքոբելյանը կարող էր այդ որոշումն ընդունել երկու կուսակցությունների միջև սկիզբ առած տարանջատման հենց սկզբում՝ առանց մանդատի խնդիր ունենալու: Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանելով իր նախկին գործընկերոջ քայլը, ասաց. “Բարևում եմ Խաչատուրին: Դա իր ազատ կամքն է: Հաջորդ ընտրություններում իրեն հաջողություն եմ մաղթում”: Ր. Հովհաննիսյանը չցանկացավ Քոքոբելյանին որպես մարդ բնորոշել, միայն ասաց. “Դա Աստծո գործն է, իմը
չէ”:




Լրահոս