«Իսլամական պետություն»-ը սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Բելգիայի դպրոցներում ու հիվանդանոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ահաբեկչություններով է սպառնում Բելգիայի դպրոցներին ու հիվանդանոցներին, գրում է  Le Soir թերթը:

Թերթի տվյալներով՝ սպառնալիքներով ձայնագրությունը փոխանցել է 20-ամյա Աբդելլա Նուաման, ով ապրել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում, սակայն այժմ մարտնչում է Սիրիայում «Իսլամական պետության» կողմից:

Նա հայտարարել է, որ խմբավորման պոտենցիալ թիրախներ են հանդիսանում «գրադարանները, դպրոցները, հիվանդանոցները, առևտրական փողոցներն ու դիսկոտեկները»:

Բելգիայի հակաահաբեկչական ծառայությունների գնահատականների համաձայն՝ թագավորությունում այժմ ապրում է ավելի քան 100 ծայրահեղական իսլամիստներ, ովքեր Սիրիայում պատերազմելուց հետո տուն են վերադարձել:




Լրահոս