Իրատես de facto. Սամվել Ալեքսանյանը ժպիտով մոտեցավ Ծառուկյանին ու ,ջիգյարով համբուրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ մեկնարկեց ԱԺ գարնանային նստաշրջանը: Մինչ ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը դահլիճում ֆոտոսեսիա էր կազմակերպում, հանկարծ ներս մտավ Գագիկ Ծառուկյանը, ում մուտքն անակնկալի բերեց ոչ միայն լրագրողներին, այլեւ իր խմբակցության ու մյուս պատգամավորներին: Այդ մասին գրում է “Իրատես de facto” թերթը։
“ԲՀԿ խմբակցության անդամները մեկիկ-մեկիկ մոտեցան, ողջագուրվեցին “շեֆի” հետ: Ամենաուշագրավը Սամվել Ալեքսանյանի “մոտեցումնե էր. պատգամավորներին այս ու այն կողմ հրելով, լայն ժպիտով մոտեցավ Ծառուկյանին ու “ջիգյարով” համբուրվեց:
Ի տարբերություն Ծառուկյանի “փառավոր” մուտքի, գրեթե աննկատ մնաց նիստերից երկար բացակայող մեկ այլ պատգամավորի` Ստեփան Դեմիրճյանի ներկայությունը: Վերջինս բավականին գունատ տեսք ուներ: Լրագրողների հետ զրույցում Դեմիրճյանը նկատեց, որ դեռ չեն շտապում ՀԱԿ-ից դուրս գալ: Լրագրողները նաեւ խմբված սպասում էին Գագիկ Ծառուկյանի “երկու խոսքին”, բայց այդպես էլ Ծառուկյանը դահլիճից դուրս չեկավ:
Պարզվեց` Գալուստ Սահակյանը Գագիկ Ծառուկյանին ԱԺ նախագահին պատկանող մուտքով դուրս էր տարել, ինչն ԱԺ կանոնակարգի խախտում է. այդ մուտքով կարող է դուրս գալ միայն ԱԺ նախագահը կամ ,ինչ-որ մեկըե` նրա ուղեկցությամբ: Ակնհայտ է, որ այդ կերպ խնամին լրագրողների ձեռքից ,ազատեցե մյուս խնամուն”,- գրում է “Իրատես de facto”-ն:




Լրահոս