ՀԺ. Հայ-իրանական ոչխարաբուծական հարաբերությունները լի են տարօրինակություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին օրերին մամուլում թեժ քննարկումներ են ծավալվում ՀՀ Սյունիքի մարզի արոտավայրերը իրանցի ֆերմերներին վարձակալությամբ հանձնելու հեռանկարի շուրջ: Հունվարի 15-ին այս հարցի շուրջ հուշագիր և համաձայնագիր է կնքվել:
ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Արևելյան Ատրպատականի միջև կնքված այդ փաստաթղթերը մեր պաշտոնյաները առայժմ հերքում են, ինչից ակնհայտ է դառնում, որ խոսքը մութ գործարքի մասին է: Ի դեպ, ոչխարաբուծության շուրջ հայ-իրանական նախնական համաձայնությունը ձեռք է բերվել ուղիդ երեք տարի առաջ` 2010 թվականի հունվարի 27-ին: Ոչխարաբուծության հարցը հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի` այդ օրը տեղի ունեցած նիստի օրակարգ մտավ բոլորովին անսպասելի, ինչի պատճառով նիստը մի քանի ժամով երկարաձգվեց: Եվ ընդհանրապես, հայ-իրանական “ոչխարաբուծական” հարաբերությունները լի են տարօրինակություններով:




Լրահոս