
Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 02.30-ի դրությամբ, դժվարանցանելի են. Արագածոտնի մարզում` Չքնաղ-Ձորագլուխ և Նիգավան, Գեղարքունիքի մարզում` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Հանրապետության տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանա¬պարհ-ները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: