Գեղարդ Մուսասին UFC Fight Night 75-ում նոր մրցակից ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC Fight Night 75-ի շրջանակներում PRIDE-ի վետերան Գեղարդ Մուսասիի հետ վնասվածք ստացած Ռոան Կարնեյրոյի փոխարեն կմենամարտի UFC-ի միջին քաշային կարգի մարզիկ Յուրայա Հոլլը:

Շոուն տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Ճապոնիայի Սայտամե քաղաքում: Հանդիպման գլխավոր մենամարտը կդառնա ծանրաքաշ Ջոշ Բարնետտի ու Ռոյ Նելսոնի մենամարտը:

Հավելենք, որ Գեղարդ Մուսասին հաղթանակ է տարել երկու մենամարտ անընդմեջ, նոկաուտի է ենթարկել MMA-ի վետերան Դեն Հենդերսոնին, իսկ կիպրոսցի Կոստաս Ֆիլիպին  հաղթել է միավորներով:

Հոլլն իր հերթին հաղթանակ է տարել 3 մենամարտ անընդմեջ, մինչև որ UFC 187 մրցաշարում մրցավարների առանձին որոշմամբ չի պարտվել Ռաֆաել Նատալին:




Լրահոս