Օտամենդին` «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն պաշտոնապես հայտարարել է իսպանական «Վալենսիա»-ի պաշտպան Նիկոլաս Օտամենդիի տեղափոխության մասին:

Ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: «Մանչեսթեր Սիթի»-ում նա հանդես կգա 30 համարի մարզաշապիկով:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն, արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 45 միլիոն եվրո, ինչը Պրեմյեր լիգայում պաշտպանի տեղափոխության համար ռեկորդային գումար է:




Լրահոս