Պետությունը երբեք չէր կարողանա ավելի մեծ գումարներ իր վրա վերցնել. Գագիկ Մակարյանը` էլէներգիայի սուբսիդավորման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պետությունը երբեք չէր կարողանա ավելի մեծ գումարներ իր վրա վերցնել, քանի որ առանց այդ էլ մենք ունենք մշտապես բյուջեի ճեղքվածք և բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Հետևաբար այն թիվը, որը Կառավարությունը սահմանել է 250 կվ ժամ ամսվա կտրվածքով՝ ընդհամենը միջին ընտանիքի սպառման համարժեք գումար է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը և կառավարության կողմից սակագնի սուբսիդավորմանը, նշեց  գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նրա խոսքով, այստեղ կան պետական մակարդակով ինստիտուցիոնալ խնդիրներ: «Մեր խնդիրն այն է, որ էներգետիկայի նախարարությունը կարողանա է իր լիազորությունները ճիշտ օգտագործել և եթե կարիք լինի՝ կառավարումը փոխելով իր նպատակներն ավելի ուժեղացնել», – նշեց նա:

Մակարյանի դիտարկմամբ, ասել, որ սակագինը չսուբսիդավորելը միայն խոշոր բիզնեսնի վրա կարող է բացասական ազդեցություն թողնել, ճիշտ չէ: Ըստ նրա, դա կարող է ազդեցություն թողնել նաև փոքր ու միջին ձեռնարկությունների և միկրոբիզնեսի վրա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս