Ռուսաստանը խախտել է Վրաստանի օդային տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի արտգործնախարարությունը բողոք է ներկայացրել` կապված ռուսական ուղղաթիռների կողմից երկրի օդային տարածքի խախտման հետ, հայտնում է Interfax-ը:

«Մասնավորապես, օգոստոսի 19-ի առավոտյան Խելչուա օկկուպացված գյուղի կողմից Զարդիաանտքարի գյուղի ուղղությամբ Ми-8 ուղղաթիռ է թռիչք կատարել, որը պատկանում է ռուսական օկուպացիոն ուժերին, դրանով իսկ խախտելով Վրաստանի կենտրոնական իշխանության կողմից վերահսկվող օդային տարածքը»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ գերատեսչությունը Ռուսաստանից պահանջում է «կատարել ստանձնած պարտականությունները, այդ թվում նաև 2008թ. օգոստոսի 12-ից հրադադարի մասին համաձայնագրի պայմանները»:




Լրահոս