Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դանթեն կարող է իր կարիերան շարունակել Լեվերկուզենի «Բայեր»-ում, հայտնում է Bild-ը:
Ավելի վաղ նշվում էր, որ մյունխենյան ակումբում Դանթեին խորհուրդ էին տվել իր համար նոր ակումբ գտնել: Մյունխենյան ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է 2017-ին:
Աղբյուրի տվյալներով, «Բավարիա»-ում 31-ամյա պաշտպանի համար սահմանել են 9 մլն եվրո գումար:
«Բայեր»-ից բացի, նրա ծառայություններով հետաքրքրված են Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ն և «Էվերտոն»-ը: