Թուրքիայի իշխանությունները շարունակում են ռեյդեր իրականացնել ու տասնյակ ընդդիմադիրների ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի ոստիկանությունը ռեյդեր է իրականացրել Ստամբուլի Դոլմաբահչե պալատի մոտ փոխհրաձգությունից հետո ու ձերբակալել  ավելի քան 40 մարդու, փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ ոստիկանության ստուգումներն ուղղված են եղել ընդդեմ «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» (DHKP-C) խմբավորմանը, որը, ըստ ոստիկանության կանգնած է Դոլնաբահչե պալատի վրա հարձակման հետևում:

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ ամրոցի վրա զինված հարձակման պատասխանատվությունը կրում է «ահաբեկչական խմբավորում»-ը և նշել են, որ հարձակվողները, ենթադրաբար, մասնակցել են նաւ «Արդարություն ու զարգացում» կուսացկության գրասենյակի վրա օգոստոսի 8-ին տեղի ունեցած հարձակմանը:




Լրահոս