Ահաբեկչություն Էրդողանի նստավայրի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում` Դոլմաբահչեի հրապարակում, պայթյուն է որոտացել, հայտնում է Lifenews.ru-ն: Ականատեսները հայտնում են, որ պայթյունից անմիջապես հետո Դոլմաբահչեի հրապարակում կրակոցներ են հնչել:

Նրանց խոսքով` պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտը: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել 2 զինված անձանց: Հրատարակչության տվյալներով՝ դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ: Տուժածների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Հարակից փողոցներով երթևեկությունը փակված է:

Հավելենք, որ Դոլմաբահչե պալատը տեղակայված է Բոսֆորի ափին:




Լրահոս