Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, պետք է շարունակվեր նախորդ տարվա մայիսի 14-ին Վերնիսաժ տոնավաճառի մոտակայքում հնչեցված կրակոցների գործով դատական նիստը, սակայն մեղադրող դատախազ Հ. Սարգսյանի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին սույն գործով դատական քննությունն ավարտվեց, և դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլին: Նախորդ դատական նիստին հրապարակվեցին նաև ամբաստանյալ Գոռ Առաքելյանի դատահոգեբանական և դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների արդյունքները, որոնց համաձայն, նա մեղսունակ է:
Նախորդ դատական նիստին մեղադրողը 12 օր ժամանակ էր խնդրել ճառին պատրաստվելու համար, իսկ այսօր, փաստորեն, հենց նրա բացակայության պատճառով էլ նիստը չկայացավ: