Հանրապետությունում ծնելիությունը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացնում են, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող), կազմել է 3 021.4 հազ. մարդ, այդ թվում քաղաքայինը`1 912.7 հազ. մարդ և գյուղականը` 1 108.7 հազ. մարդ, իսկ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ, համապատասխանաբար՝ 3 041.0 հազար, 1 925.4 և 1 115.6 հազ. մարդ:
ՀՀ մշտական բնակչության թվաքանակի 2012թ. ցուցանիշը վերահաշվարկվել է` ըստ ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքների և սկսած 2013թ.-ից ժողովրդագրական ցուցանիշների ընթացիկ հաշվառումն իրականացվում է այդ հիմքով:
2012թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է 42 333 ծնված (22 715-ը՝ տղա, 19 618-ը՝ աղջիկ), որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 2.3%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով նվազել է, համապատասխանաբար` 0.4 պրոմիլային կետով և կազմել` 14%:
2012թ. հունվար-դեկտեմբերին արձանագրվել է մահացության 27 514 դեպք: 2011թ. համեմատ մահվան դեպքերն նվազել են 1.6 %-ով, իսկ մահացության ընդհանուր գործակիցը նվազել է 0.2 պրոմիլային կետով:
2012թ. հունվար-դեկտեմբերին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Բնական հավելաճի գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, 2012թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 4.9%, 2011թ.հունվար-դեկտեմբերի 5.1%-ի համեմատ:




Լրահոս