«Օրանժ Արմենիա»-ի հեռանալը կհանգեցնի սակագների բարձրացման. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշում կայացվեց «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնեմասը վաճառել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ,  պարզելու համար՝ ինչու են միջազգային ընկերություններն հեռանում Հայաստանից:

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պաշտոնապես հաստատեց «Օրենժ Արմենիա»-ի վաճառքը: Ըստ Ձեզ սա ինչ՞ով է պայմանավորված:

-«Օրանժ»-ը, ըստ էության, որոշակի ժամանակահատվածում չէր կարողանում ավելի մեծացնել իր ներկայությունը հայկական շուկայում: Դրա պատճառները շատ են: Օրինակ, մի պատճառ կարող է լինել՝ ինքն այլ հավասար պայմաններում հեռանկար չէր տեսնում, ինչն այլ երկրներում ավելի ցանկալի է ձեռք բերել: Ավելի շատ եթե խոսենք ՝ ինչ կլինի շուկայում՝ ակնհայտ է, որ գործարքի արդյունքում տուժել ենք մենք՝ բոլորս: Ակնհայտ է, որ նաև տեղի է ունենալու հնարավորին հակամրցակցային համաձայնություն: «Վիվասել»-ը, «Բիլայն»-ը և « Յուքոմ»-ը, բոլորն էլ ըստ էության մեկը ռուսական, մյուսը հայկական սեփականատերեր ունեն և շատ ավելի հեշտ է զարտուղի համաձայնություններ իրականացնել: Սա նաև կարող է լինել «Օրանժ Արմենիա»-ի տարբերակով:

– Արդյո՞ք նման դեպքերի պատճառը ճգնաժամն է, թե Հայաստանն ապահով դաշտ չէ օտարերկրյա ընկերությունների  համար:

-Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը որևէ նորմալ բիզնես տնտեսվարողի համար գրավիչ դաշտ չէ: Ինչո՞ւ, որովհետև բացի թղթերի վրա տարբեր տեսակի վարկանիշ կրող ինչ որ համեմատական առավելություններ ունենալուց բիզնեսմենները սովոր են այդ առավելությունները զգալ իրենց մաշկի վրա: Եվ երբ պրակտիկայում գալիս և բախվում են այս երկրում գործող բարքերին և վարքերին, տեսնում են որ խնդրահարույց է:

– Այս ընկերության հեռանալով ի՞նչ վտանգներ եք տեսնում Հայաստանի տնտեսության համար:

-Առաջինն ակնհայտ է, որ տեղի կունենա սակագների թանկացում: «Օրանժ Արմենիա»-ն լինելով աշխարհահչակ բրենդ իր հեղինակությունն երբեք որևէ առումով կասկածանքի տակ չէր դնի, ինչը չենք կարող ասել մնացած ընկերությունների և հատկապես այդ նոր-նոր ընկերության համար: «Յուքոմ»-ի մուտքը շուկա հնարավոր է, որ որոշակիորեն կարճաժամկետ բարելավումներ առաջացնի: Ակնհայտ է, որ երկարաժամկետում բերելու է սակագների թանկացման:




Լրահոս