
Հաշմանդամային սպորտով զբաղվող հայ մարզիկ Սուրեն Բալասանյանը Հատուկ Օլիպիադաների աշխարհի ձմեռային խաղերում արժանացել է արծաթե մեդալի, տեղեկացնում է msy .am-ը:
Մրցաշարը տեղի է ունեցել Հարավային Կորեայում, որտեղ Ս. Բալասանյանը, ով հաշմանդամային սպորտի մտավորխնդիրներ ունեցող խմբի ներկայացուցիչ է, մասնակցել է 100մ դահուկավազքի մրցմանը և գրավել երկրորդ տեղը:
Հրվ. Կորեայում կայացած խաղերին հայ ներկայացուցչի մասնակցությունը հնարավոր է եղել իրականացնել պետական աջակցության շնորհիվ:
Մրցաշարում մարզիկին ուղեկցել է “Հայկական հատուկ օլիմպիադաներ” հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արտակ Իսրայելյանը: